Հունիսին կայացած հանրաքվեի ժամանակ Շվեյցարիայի քաղաքացիների մեծամասնությունը հավանության է արժանացրել երկիր մուտք գործելու թույլտվության համար պահանջների խստացումը: Մասնավորապես, հնարավոր պատճառների թվից հանվել է դասալքությունը:
Նախկինում դա համարվում էր հիմնական պատճառ: Էրիթրեացիների ճնշող մեծամասնությունը հայտարարում է, որ փախչում է չափից ավել երկարատև բանակային ծառայությունից: Բանն այն է, որ աֆրիկյան այդ երկրում զինապարտ են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, իսկ ծառայությունը կարող է ձգվել մի քանի տարի:
Ըստ The Raw Story կայքի՝ ներկա դրությամբ իշխանություններն ուսումնասիրում են էրիթրիացիների՝ ապաստան ստանալու 6 հզ. հայցեր: The Schweiz Am Sonntag-ն իր հերթին հաղորդում է, որ Էրիթրեայից փախստականները մեծ թվով հայցեր են ներկայացրել ընտանիքի անդամներին իրենց մոտ տանելու համար:
Բեռնի միգրացիոն ծառայության ղեկավար Այրիս Ռիվասը հայտարարել է, որ նման դեպքերում հարկավոր է ինչ-որ համակարգ, որը կարող է հաստատել փախստականի կարգավիճակ ունեցողի և նրա բարեկամների հարազատությունը, քանի որ փաստաթղթերը հեշտությամբ կարող են կեղծվել, իսկ գենետիկական փորձաքննությունն ամենահավաստին է:








































