«Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է իր թիմի մրցակիցների մասին:
««Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպումը հիանալի մեկնարկ կլինի: Այո, մենք ֆավորիտ չենք, սակայն հուսով ենք , որ կկարողանանք անակնկալ մատուցել մրցակցին:
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «քաղաքայիններ»-ը, ամենայն հավանականությամբ, այնքան գումար են ծախսել, որքան «Նյուքասլ»-ը վերջին 3 տարիների ընթացքում: Նրանք բարձրակարգ թիմ ունեն, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող դիմակայել նրանց:
Հավելե, որ Խեսուս Նավասը կարող է ճանաչվել Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ»,- նշել է Պարդյուն:








































