Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը ցանկանում է իր թիմում տեսնել «Սուոնսի»-ի հարձակվող Միչուին:
The Independent-ի տեղեկացմամբ՝ «զինագործներ»-ը պատրաստվում են պաշտոնական առաջարկ կատարել «կարապներ»-ին ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց` առաջարկելով 29.3 մլն եվրո: Նշենք, որ այդ գումարը համապատասխանում է ֆուտբոլիստի տրանսֆերի՝ պայմանագրով ամրագրված փոխհատուցմանը:
Հիշեցնենք, որ Միչուն վալիական ակումբ է տեղափոխվել 2012 թվականին «Ռայո Վալյեկանո»-ից՝ 2.5 մլն եվրոյի դիմաց:
Հավելենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ Արսեն Վենգերը ցանկանում է թիմ հրավիրել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Մայկ Ռիչարդսին:







































