Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ծառուկյանի մասին ֆիլմաշարի մեծ ինտրիգը. կհամարձակվե՞ն հեղինակները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն» հեռուստաընկերությունով հունվարի 4-ից ցուցադրվում է շքեղ ֆիլմաշար` «Մարդ, որը կառուցում է» խորագրով: Այն նվիրված է Գագիկ Ծառուկյանին և ստեղծվել է նրա 60-ամյակի առիթով: Ծառուկյանի 60-ամյակը նոյեմբերի 25-ին էր, որը, ըստ մամուլի տեղեկությունների, նա նշել է նեղ ընտանեկան միջավայրում, Մոնակոյում:

Ֆիլմաշարից 4 մաս արդեն ցուցադրվել է: Քանի մաս ունի այն, հայտնի չէ, սակայն 4-րդ մասն ավարտվում է «Շարունակելի…» գրությամբ: Ֆիլմի առաջին մասը պատմում է, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը գործարաններ կառուցում, երկրորդ մասը՝ թե ինչպես է նա եկեղեցիներ կառուցում, երրորդ մասը, կարծես, նվիրված է սպորտում Ծառուկյանի առաջին հաջողություններին, չորրորդ մասը` նրա օրոք Հայաստանի սպորտի հաջողություններին որպես ՀԱՕԿ նախագահ:

Այս բոլոր ասպարեզներում նրա հետ շփված մարդիկ ֆիլմում ամենատարբեր մանրամասներն են պատմում իրենց շփումներից, Ծառուկյանի անձնական որակներն են ներկայացնում: Պարզվում է օրինակ, որ նա Աբովյանի եկեղեցու շինհրապարակում աշխատող 100 բանվորին անուն առ անուն ճանաչել է: Անձամբ է հղացել քանդակների, պատկերների գաղափարները: Նա նաև անձամբ է նախագծել «Փարավոն» ժամանցի համալիրի դիզայներական լուծումները: Նա լավ հայր է, հավատացյալ հայ, կնոջն անսահման սիրող ամուսին, բարի մարդ, տաղանդավոր սպորտսմեն, խաչքարերի և եկեղեցիների ճարտարապետ, կրեատիվ դիզայներ, լավ որդի, բոլորին օգնող, հասնող, մի խոսքով՝ հրաշք անձնավորություն:

Ֆիլմաշարի ամենաինտրիգային հատվածը, սակայն դեռ առջևում է: Առանձնահատուկ հետաքրքրության հարց է` անդրադառնալո՞ւ է այս ֆիլմը Գագիկ Ծառուկյան-քաղաքական գործչին, թե՞ ոչ: Եթե անդրադառնալու է, ապա ի՞նչ բովանդակությամբ:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը շատ խիստ էր դատել Ծառուկյան քաղաքական գործչին: Քաղաքական գործընթացները խեղկատակության վերածող, տարրական տրամաբանություն և իրականության զգացում չունեցող, «այբը» «բենից» չտարբերող, ֆեոդալական տրամաբանություն, մանկամտություն և անընկալունակություն, մտավոր ցածր ունակություններ. սրանք Ծառուկյան քաղաքական գործչին տված Սերժ Սարգսյանի բնորոշումներն են:

Ուստի հետաքրքիր է`արդյոք Ծառուկյանի մասին ֆիլմի հեղինակները համարձակություն կունենա՞ն Ծառուկյան-քաղաքական գործչին այլ կերպարով ներկայացնել: Օրինակ այսպես`ճկուն մտքով, ինտելեկտուալ, քաղաքական շախմատին լավագույնս տիրապետող, երկրի միջազգային իմիջը բարձրացնող, հզոր հռետոր և հմուտ դիվանագետ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում