ԱՄՆ-ում գիտնականները հայտնաբերել են Հյուսիսային Ամերիկայի ամենահին ժայռապատկերը, հաղորդում է Associated Press-ը:
Սկզբում հետազոտողները մեծ նշանակություն չեն տվել Նևադա նահանգում հայտնաբերված ժայռապատկերին: Հետագա ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տվել, որ ժայռապատկերը 10-15 հազար տարեկան է, ինչը դարձնում է այն ամենահինը Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերված նմուշների մեջ:
Գիտնականները դեռևս չեն պատկերացնում, թե ով է դրա հեղինակը և շարունակում են հնագիտական և հետազոտական աշխատանքները:














































