Բրիտանական MI-6 հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Սթիլը, որը հավաքագրել է նյութեր, որոնք հիմք են հանդիսացել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ «կոմպրոմատի» համար, վախենում է իր կյանքի և անվտանգության համար այն բանից հետո, երբ ամերիկյան ԶԼՄ-ները բացահայտել են իրեն, հաղորդում է The Telegraph-ը։
Պարբերականը նշում է, որ Սթիլը ստիպված է եղել լքել իր տունը, քանի որ հասկացել է, որ իր անունը շուտով հայտնի կդառնա հասարակությանը։ Նշվում է նաև, որ Սթիլը վախենում է Մոսկվայի բացասական արձագանքից։
Orbis Business Intelligence Ltd լոնդոնյան կազմակերպության համահիմնադիրը պատրաստել են փաստաթղթեր, որոնք կարող են օգտագործվել Թրամփին շանտաժի ենթարկելու համար։ Նշվում է, որ ի սկզբանե հետազոտությունը ֆինանսավորվել է հանրապետականների կողմից, որոնք չեն աջակցում Թրամփին, ապա դեմոկրատների կողմից։








































