Եգիպտոսի իշխանությունները բացասաբար են արձագանքել զենքի մատակարարումների հնարավոր էմբարգոյի մասին ԵՄ նախազգուշացմանը՝ գրում է The Guardian-ը:
Եգիպտոսի արտգործանխարար Նաբիլ Ֆահմին քաղաքական ճգնաժամն անվանել է Եգիպտոսի «անձնական գործ»: Ֆահմին արհամարհել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հրապարակային հայտարարությունը, որում նա դատապարտել էր անվտանգության ծառայության կողմից չափից ավելի ուժի կիրառումն ու որոշ ցուցարարների կողմից դրսևորված բռնի գործողությունները:
Դիվանագետների խոսքերով՝ Եգիպտոսի ներկայացուցիչները մոլեգնած էին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից արված հեռախոսազանգերի ժամանակ: Եվրոպական երկրները ՄԱԿ ԱԽ-ի շրջանակում քննարկել են ճգնաժամի սրումը:
ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են, որ Եգիպտոսի հետ հարաբերությունները պետք է մոտ ժամանակներս վերանայվեն: Այս շաբաթ Բրյուսելում պետք է անցկացվի արտգործնախարարների հանդիպում: Հանդիպման անցկացման մասին որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել էին, որ հակամարտության հետագա սրումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:








































