Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործըկեր Ռեջեփ Թայիփ Էրդողան հետ։ Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, կողմերը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստման գործընթացը։
«Հիմնական ուշադրության կենտրոնում եղել է Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ հիմնականում պահպանվում են։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստմանն ուղղված համատեղ ակտիվ ջանքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պետության ղեկավարները քննարկել են նաև առևտրա-տնտեսական կապերի լայնամասշտաբ վերականգնումը։









































