ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է համընդհանուր ընտրություններ անցկացնել Պաղեստինում՝ ՖԱԹՀ-ի հետ հարաբերություններում ճգնաժամից դուրս գալու համար, հաղորդում է Reuters-ը:
Շարժման ներկայացուցիչները համաձայն են ընտրություններ անցկացնել միայն այն դեպքում, եթե կատարվեն հաշտեցման մասին պայմանագրի բոլոր կետերը:
Ավելի վաղ ՖԱԹՀ-ի պատվիրակները հանդիպել էին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ, որպեսզի համոզեն նրանց անցկացնել համընդհանուր ընտրություններ Պաղեստինում:
Պաղեստինում նախորդ համընդհանուր ընտրություններն անցկացվել են 2006 թ.: Այդ ժամանակ դրանցում հաղթել է ՀԱՄԱՍ-ը:











































