Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն ուրախ էր Իսպանիայի առաջնության առաջին տուրի շրջանակներում կայացած «Բետիս»-ի դեմ խաղից հետո:
Ֆուտբոլիստն առաջին անգամ մասնակցեց «արքայական ակումբ»-ի պաշտոնական հանդիպումանը և գոլի հեղինակ դարձավ` նպաստելով թիմի հաղթանակին:
«Գոհ եմ «Ռեալ»-ի կազմում անցկացրած առաջին խաղից: Ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել, սակայն ամենակարևորը թիմի հաղթանակն է: Յուրահատուկ զգացումներ ունեի` խաղալով «Սանտիագո Բերնաբեո»-ում: Հուսով եմ, որ առաջիկայում ևս ուրախ պահեր կպարգևեմ մեր երկրպագուներին: Ցանկանում եմ շատ տիտղոսներ նվաճել «Ռեալ»-ի կազմում»,- Goal. com-ը մեջբերում է Իսկոյի խոսքերը:









































