ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման չի կարողացել զսպել արցունքները նախագահի պաշտոնում իր վերջին ելույթի ժամանակ։ Ինչպես հաղորդում է CNN-ը, նախագահը հուզվել է և ստիպված է եղել օգտվել թաշկինակից։
Լսելով հոր հրաժեշտի խոսքը՝ ուղղված ամերիկացիներին, արտասվել է նաև Օբամայի դուստրը՝ Մալիան։ Օբաման, դիմելով իր դուստրերին, ասել է, որ այս կյանքում ամենաշատը հպարտ է նրանց հայրը լինելու համար։
Բարաք Օբաման նաև իր երախտագիտությունն է հայտնել ամերիկացիներին, ինչպես նաև կնոջը իրեն օգնելու և հավատալու համար։ Օբաման ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշել է ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը: «Մրցակիցները, ինչպես, ասենք, Ռուսաստանը եւ Չինաստանը, չեն կարողանա հասնել նույնպիսի ազդեցության, եթե միայն մենք չթողնենք այն, ինչին հավատում ենք և չվերածվենք ևս մեկ այնպիսի մեծ երկրի, որը կռիվներ է սարքում փոքր հարևանների հետ»,- ընդգծել է նա:














































