Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀԿ-ում ընտրություններից առաջ կանայք մարտական են տրամադրված, կանանց շրջանում կռիվ է սկսվել։
Երևանի ավագանու ՀՀԿ անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, ուզում է պատգամավոր դառնալ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ոչ մի կռիվ չի սկսվել: Ոչ մի առաջնություն կանանց մեջ, դրանք քաղաքական որոշումներ են, որոնք կայացնում է քաղաքական գործադիր մարմինը, և երբ գործադիր մարմինը որոշի՝ ով որտեղ պետք է լինի, այնտեղ էլ կլինեն, և այդ ժամանակ էլ կսկսվի մասնակցությունը»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք իրեն տեսնո՞ւմ է ԱԺ-ում, պատասխանեց. «Ինչպես կորոշի ՀՀԿ գործադիր մարմինը, այնտեղ էլ կլինեմ»:








































