Ցինցինատիի «Մաստերս»-ի հաղթողի անունն արդեն իսկ հայտնի է: Ինչպես և սպասվում էր, եզրափակչում հաղթանակ տարավ Ռաֆա Նադալը:
Սակայն Նադալն ամենևին էլ չհաղթեց մեծ հեշտությամբ, ինչպես նախապես ենթադրվում էր` հաշվի առնելով նրա մրցակից Ջոն Իզների կարգը:
Ամերիկացի թենիսիստը լուրջ դիմադրություն ցույց տվեց, սակայն երկու սեթերում էլ թայ-բրեյքով հաղթեց Ռաֆան ու դարձավ մրցաշարի հաղթող:
Նադալ – Իզներ` 7:6 (10:8), 7:6 (7:3)







































