Գերմանիայի Բունդեսլիգայի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ընդունել էր Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ին:
Հենրիխ Մխիթարյանը, ով արդեն ապաքինվել է վնասվածքից, մեկնարկային կազմում էր ու մասնակցեց գրեթե ողջ հանդիպմանը` փոխարինվելով 90-րդ րոպեին:
Ռուրյան ակումբը մեծ դժվարությամբ կարողացավ կոտրել մրցակցի դիմակայությունը: Նախ հաշիվը բացեց Հոֆմանը` օգտվելով Հյումելսի հիանալի փոխանցումից: Դրանից հետո նույն Հոֆմանը վաստակեց 11 մետրանոց հարված, որն էլ հստակ իրացրեց Մարկո Ռոյսը:
Սակայն դա վերջը չէր: Մրցակիցը արագ պատասխանեց: Անկյունայինի խաղարկումից հետո Կրատցը հավասարեցրեց հաշիվը:
«Բորուսիա Դ.» – «Այնտրախտ Բ.»` 2:1
Գոլերը` 1:0, Հոֆման (75’), 2:0, Ռոյս (86’, 11մ), 2:1, Կրատց (89′)








































