Դերասանների Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին համաձայնություն են ձեռք բերել ապահարզանի գործընթացը գաղտնի պահելու վերաբերյալ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
«Կողմերը և նրանց փաստաբանները համաձայնագիր են ստորագրել իրենց երեխաների և ընտանիքի անձնական կյանքի անձեռնմխելիությունը պահպանելու մասին, ինչը նախատեսում է դատական բոլոր փաստաթղթերի գաղտնիություն»,-ասվում է դերասանների հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ հետագայում Փիթն ու Ջոլին նախատեսում են հանդես գալ «միասնական ճակատով»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը մերժել է Բրեդ Փիթի՝ երեխաների խնամակալության գործի մանրամասները չհրապարակելու մասին հայցը։







































