Արքայազն Ուիլյամը սովոր է կատարել խոստումները. մի քանի օր առաջ այցելելով Անգլսի կղզում կազմակերպված գյուղատնտեսության ցուցադրությանը՝ խոստովանել էր, որ հաճույքով կայցելի Ուելս իր կնոջ՝ Քեթրինի ու նորածին որդու՝ Ջորջի հետ:
Ահա, նա երկար սպասել չտվեց, գրում է spletnik.ru-ն:
Նախօրեին երեկոյան Քեմբրիջի դքսուհին ու փոքրիկ Ջորջը ժամանեցին կղզի՝ Ուիլյամի մոտ:
Որոշ ժամանակ նրանք անցկացնելու են 4- սենյականոց տանը, որի պատուհանից երևում են խիտ անտառն ու ծովը:
Այդ բնակարանում ամուսինները 3 տարի ապրել են ամուսնությունից հետո:
Քեթրինի հետ Ուելս է ժամանել նաև Քեյթի մայրը՝ Քերոլ Միդլտոնը: Տատիկն ամենուր ուղեկցում է դստերը և օգնում նրան երեխային խնամելիս:









































