Ֆրանսիայի առաջնության նորեկ «Մոնակո»-ն շարունակում է հաղթարշավը: Այս անգամ մոնեգասկյան ակումբի մրցակիցն էր 2012 թվականի չեմպիոն «Մոնպելյե»-ն:
Ֆալկաոն ու ընկերները իսկական ֆուտբոլային դաս տվեցին մրցակցին: Նախ Ռադամելը բացեց խաղի հաշիվը` իրացնելով 11 մետրանոցը: Դրան հաջորդեց Մոնտանյոյի պատասխան գոլը:
Սակայն խաղի ելքը վճռեց լրիվ այլ մարդ: «Մոնակո»-ի խաղացող Էմանուել Ռիվյերը հեթ-տրիկ ձևակերպեց` դառնալով խաղի հերոս:
«Մոնակո» – «Մոնպելյե»` 4:1
Գոլերը` 1:0, Ֆալկաո (18′, 11մ), 1:1, Մոնտանյո (24’), 2:1, 3:1, 4:1, Ռիվյեր (44′, 58′, 81′)
Հեռացում` Դանիել Կոնգրե, 64’ («Մոնպելյե»)








































