2010թ. սրտի լուրջ խնդիրներից հետո ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը որոշել էր լրջորեն զբաղվել իր առողջությամբ, գրում է kedem.ru-ն:
Նրա խոսքով՝ ինքը շատ է ցանկանում տեսնել իր թոռներին: Հենց այդ պատճառով նա որոշեց դառնալ վեգան՝ խիստ բուսակեր:
Այսօր արդեն 66-ամյա ԱՄՆ նախկին նախագահը հպարտորեն հայտարարում է, որ ինքը նույն ոգով էլ շարունակում է: Քլինթոնի խոսքով՝ ամենաբարդը իր համար եղել է կաթնամթերքից, հատկապես պանրից ու յոգուրտից հրաժարվելը:
Սակայն դրանցից հրաժարվելու օգուտը գերազանցել է բոլոր հնարավոր անհարմարությունները:









































