Եվրամիությունը շարունակում է ռազմավարական առումով կարևոր մնալ մեր երկրի համար, սակայն Անկարան աչք չի փակի երկակի չափանիշների վրա հիմնված եվրոպական քաղաքականության վրա։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում արտասահմանցի դեսպանների հետ հանդիպմանը։
Էրդողանը խոսել է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին։ «Եթե մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարելավել են և անգամ ավելի են ամրապնդվել, դրանում մեծ դերակատարում ունեն դիվանագիտական ջանքերը։ Դեսպանի սպանությունը, որը սադրանք էր, ձախողվեց»,-նշել է նա։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները ներկայում «շատ զգայուն փուլում են»։ «Հավատում եմ, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո մեր երկխոսությունը կամրապնդվի, և մենք կկարողանանք առաջ շարժվել տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում»,-ասել է նա։
Անդրադառնալով Իրաքի հետ հարաբերություններին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան բարդ, սակայն ակեղծ երկխոսություն է սկսել իրաքյան կողմի հետ։










































