«Կալյարի»-ի պաշտպան Դավիդե Աստորին շատ մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն, հայտնում է Sky Italia-ն: Ըստ աղյբուրի` կողմերն արդեն իսկ եկել են համաձայնության:
Երկու ակումբները եկել են ընդհանուր հայտարարի` ֆուտբոլիստի տրանսֆերը 13-15 մլն եվրոյի սահմաններում գնահատելով: Գումարի չափը կախված կլինի հետագայում խաղացողի ցուցադրած խաղից:
Այսօր «Նապոլի»-ն բանակցելու է խաղացողի հետ անձնական պայմանագրի հարցով: Ֆուտբոլիստը ակնկալում է կնքել քառամյա պայմանագիր` տարեկան 1 մլն եվրո աշխատավարձով:








































