Wednesday, 10 06 2026
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան

ԱՄՆ-ը խնդիր ունի՝ ռուսներին ամեն գնով դուրս վռնդել Հայաստանից

 

«Առանց տարածաշրջանային քաղաքականության անհնար է պատկերացնել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը՝ անդրադառնալով Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, մասնավորապես, Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության մեջ տեղի ունենալիք փոփոխություններին:

Քաղաքագետի խոսքով՝ Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել ոչ մեծ հեղափոխություն. «Իսթեբլիշմենթը, քաղաքական էլիտան հանդես է եկել որոշակի գաղափարախոսության օգտին, որը պաշտպանում էին Օբաման և Հիլարի Քլինթոնը: Սակայն Ամերիկան հենվում է այլ գաղափարախոսության վրա՝ ավելի եսասիրական: Ամերիկացիներին հոգնեցրել են դեկլարատիվ գաղափարները»:

Ինչպես նկատեց քաղաքագետը, Օբաման արտաքին քաղաքականության մեջ փորձեր արեց, սակայն որևէ էական բան չձեռնարկեց, և դրա արդյունքները կորստաբեր էին, ուստի ԱՄՆ նախագահ ընտրվեց ինչ-որ չափով դեմագոգ մի մարդ. «Արդյունքում հաղթեցին Սպիտակ Ամերիկան, միջին դասը և գլխավորը՝ ռազմաքաղաքական շրջանակները: Եվ Թրամփը ստիպված կլինի կատարել իր խոստումները, բայց թե որքանով դրանք կիրագործվեն՝ պարզ չէ»:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Իգոր Մուրադյանի կարծիքով՝ Հարավային Կովկասը չի լինի պայքարի, դիսկուրսների հիմնական դաշտ: «Սակայն ծագել է այլ դաշտ՝ Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանը: Ռուսները հույս ունեն, որ ամերիկացիները կհրաժարվեն այդ գաղափարից, սակայն այդպես չի լինի:

ԱՄՆ-ի առջև կանգնած է կոնկրետ խնդիր՝ վռնդել ռուսներին Հայաստանից: Դա անպայման տեղի կունենա, թե երբ՝ չգիտեմ: Ընդ որում, դա կանեն մարդիկ, որոնք վերջին 20-30 տարիներին հանդես են եկել ռուսների դեմ: Այստեղ ոչ մի անսպասելի բան տեղի չի ունենա»:

Իգոր Մուրադյանի կանխատեսմամբ՝ Թրամփը լուրջ դերակատարում չի ունենա արտաքին քաղաքականության մեջ. դրանով կզբաղվեն երկու խմբավորումներ՝ այսպես կոչված, ռեալիստները և նեոպահպանողականները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում