Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է «Վեցյակի» սկզբունքային պաստրաստակամության մասին՝աշխատել Իրանի նոր պատվիրակության հետ՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:
Էշթոնի մամլո ծառայությունը նաև նշել է արագորեն կոնկրետ արդյունքների հասնելու անհրաժեշտությունը:
«Նա (Էշթոնը) հաստատել է բովանդակալից բանակցությունների անհրաժեշտությունը, որոնք արագորեն կոնկրետ արդյունքների կհասցնեն»,- Ria Novosti-ն մեջբերում է անում տեղի ունեցած մամլո ասուլիսից:
Քեթրին Էշթոնը կրկին հայտարարել է «Վեցյակի»՝ Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական կարգավորմանը հակված լինելու մասին և հայտնել, որ առաջիկայում կհանդիպի Իրանի նոր ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Նշենք, որ միջազգային «Վեցյակի» մեջ են մտնում Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:








































