Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ կարող են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել ցանկացած պահի։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կարող է արձակել ցանկացած կետից։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները նման հայտարարությամբ հանդես են եկել այն բանից հետո, երբ Վաշինգտոնում հայտարարել են, որ պատրաստ են խոցել ԿԺԴՀ-ի տարածքից արձակված հրթիռները, եթե դրանք սպառնալիք ներկայացնեն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ներուժը լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի համար։










































