Հղի կանայք կարող են առանց խնդիրների խմել օրական երկու շիշ գինի և չորս բաժակ սուրճ: Այդ մասին նշվում է էկոնոմիստ Էմիլի Օսթերի կողմից: Ըստ հեղինակի՝ այդ ըմպելիքների ընդունված արգելքը հիմնվում է ոչ հավաստի հետազոտության արդյունքների վրա՝ հաղորդում է The Herald Sun-ը:
«Ոչ մի փաստ չկա, որը կվկայեր, որ մեկ գավաթ գինին բացասաբար է անդրադառնում հղիության ընթացքի կամ արդյունքի վրա: 1-2 չափաբաժինը լիովին թույլատրելի է և հակասում է ալկոհոլից հրաժարվելու խորհուրդներին:
Կանայք նաև կարող են համարձակորեն խոզապուխտ ուտել և նմանատիպ այլ մթերքներ»,- նշում է պրոֆեսոր Օսթերը:
Ավստրալական թագավորական քոլեջի փոխնախագահ, գինեկոլոգ, մանկաբարձ Սթիվ Ռոբսոնն
ընդունում է, որ հղիների նկատմամբ փորձարկումներ իրականացնելը դժվար է: Այդ պատճառով տեղեկատվությունը լիովին թերի է:







































