Չեխական մեխանիզացված գումարտակը, որի կազմում՝ 112 զինծառայող և 37 միավոր տեխնիկա, կիրակի մեկնում է Լիտվա՝ Training Bridge 2017 համատեղ զորավարժություններին մասնակցելու: Այս մասին հայտնում է չեխական Seznam պորտալը:
Նշվում է, որ չեխական գումարտակը կբացի այդ զորավարժությունները, հետո նրան հերթով կփոխարինեն Սլովակիայի, Լեհաստանի և Հունգարիայի ստորաբաժանումները:
Կլայպեդա քաղաքի շրջանում անցակցվելիք զորավարժությունների ավարտը նախատեսվում է մարտի 20-ին: Տեխնիկայի թվում, որը չեխ զինծառայողներն իրենց հետ տանում են Լիտվա, 15 թեթև Iveco զրահամեքենա է ներառված, լրագրողների համար ճշգրտել է ստորաբաժանման ներկայացուցիչ Լադիսլավ Կաբատը:








































