Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո ԱՆչելոտին հայտարարել է, որ իր համարը առաջնայինը թիմի հաղթանակները չեն:
Իտալացի մասնագետը նշել է, որ «Արքայական ակումբ»-ը պետք է հաղթանակ տանի՝ դիտարժան ֆուտբոլ ցուցադրելով:
«Իհարկե, մենք պետք է հաղթանակներ տանենք, սակայն, ինչպես ես բազմիցս նշել եմ, մենք պետք է առավելության հասնենք գեղեցիկ և դիտարժան խաղ ցուցադրելով: «Ռեալ»-ը պետք է հարձակվողական ոճի ֆուտբոլ ցուցադրի:
Կարծում եմ՝ ընկերական հանդիպումներում թիմը ցուցադրել է իր խաղային որակները: Նյույնը պետք է անենք նաև «Բետիս»-ի դեմ հանդիպման ժամանակ՝ հաղթենք և գեղեցիկ խաղ ցուցադրենք»,- հայտարարել է Անչելոտին:







































