Wednesday, 08 05 2024
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել

ՀՀԿ-ն Վանաձորում փրփուրներից է կախվում. ավագանիներին «բերման ենթարկելու» հերթը հասավ Գուգարաց թեմի առաջնոդին

 «Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:

-Պարոն Մարուքյան, Սուրբ Ծննդյան պատարագին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը կոչ է արել Վանաձորի ընդդիմադիր ավագանիներին դադարեցնել բոյկոտն ու  մասնակցել նիստերին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը, և որո՞նք են լինելու ձեր քայլերը:

-Մենք ասել ենք, որ եթե Վանաձորի ավագանու հանրապետական փոքրամասնությունը կարողանա քվորում ապահովել և նիստ գումարել, ապա մենք կմասնակցենք, բայց մեր հաշվին այդ քվորումը չեն կարող ապահովել: Իրենք իրենց համար 4 մարդ են գտել, ովքեր քվեարկել են, բայց այդ 4 հոգուց գոնե 2-ին չեն կարողանում բերել ու նիստ գումարել: Նրանք ծպտված հանրապետականներ են, որոնք չեն կարողանում բացահայտվել: Դա իրենց խնդիրն է, ասում են՝ ունենք մեծամասնություն, դե թող այդ մեծամասնությամբ նիստ գումարեն:

Ինչ վերաբերում է սրբազանի կոչին, ապա պետք է նշեմ, որ հիասթափված եմ այդ կոչից: Մեծ հաշվով  սրբազանը մեր աչքերում կորցրել է անաչառ դիտորդ լինելու հանգամանքը, այն բանից հետո, որբ նա առանց որևէ կերպ կապվելու ընդդիմադիր խմբակցությունների հետ, առանց նրանց կարծիքը լսելու գնաց և մասնակցեց մանդատագողությամբ ընտրված քաղաքապետի երդմնակալությանը և օրհնեց այդ ապօրինի միջոցառումը: Դրանից հետո կոչ անել ընդդիմադիր խմբացություններին, կարծում եմ, օբյեկտիվ և անաչառ չէ, միակողմանի է: Մենք դա ի գիտություն ենք ընդունում և շարժվում ենք առաջ մեծ ծրագրերով: Ճիշտ է, սրբազանը Գուգարաց թեմի առաջնորդն է, և մենք շատ սիրում ենք մեր թեմը և մեր եկեղեցին, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ենք , բայց գտնում ենք, որ կրոնական առաջնորդները չպետք է միջամտեն քաղաքական գործընթացներին և այդ կոչումը չպետք է օգտագործեն որևէ քաղաքական ուժի քարոզը տանելու համար: Երեկվա կոչը հենց դրան էր միտված:

-Կարո՞ ղ ենք ասել, որ Հանրապետական կուսակցությունն արդեն փրփուրներից է կախվում, որ  եկեղեցու միջոցով է փորձում հասնել  իր նպատակին:

-Այդպես է դուրս գալիս: Ամեն մեթոդ կիրառում են, որն իրենց եղած վիճակն էլ ավելի է բարդացնում:

-Դուք պատրաստվում էիք դիմել կառավարությանը Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրությունների անցկացնելու համար: Ձեր որոշումն ուժի մե՞ջ է:

-Եթե մինչև հունվարի 10-ը չկարողանան նիստ գումարել, ապա լրանում է քաղաքապետի անգործության 3 ամիսը, մենք օրենքով սահմանված կարգով կդիմենք մյուս երկու ընդդիմադիր խմբակցություններին, որ միասնական դիմում ներկայացնենք հանրապետության կառավարությանը և պահանջենք կիրառել օրենքը, որտեղ ասվում է, որ եթե երեք ամիս անընդմեջ նիստեր չեն գումարվում, ապա կառավարությունը կարող է կրճատել ժամկետը:

-Այսինքն՝ դեռ չե՞ք դիմել մյուս երկու խմբակցություններին, նրանց  կարծիքը հայտնի՞ է: Կարծում եք կաջակցե՞ն ձեզ:

-Ժամկետը լրանա՝ կդիմենք: Մեզ աջակցելու խնդիր չկա, ընդդիմադիր սկզբունքը պահելու խնդիր կա: Եթե չմիանան էլ՝ մենք առանձին կդիմենք:

-Իսկ կառավարությունից ակնկալիքներ ունե՞ք:

-Վարչապետի համար սա լուրջ մարտահրավեր է՝ որպես նոր վարչապետ: Սա փոքր հարց չէ՝ Հայաստանի երրորդ քաղաքի հարցն է: Կա՛մ իրենք իրենց կուսակցության ներսում պետք է քննարկեն ու քաղաքապետը հրաժարական տա, կա՛մ պետք է այդ զոռբայությունը պահեն ու հասնեն նրան, որ ժամկետը լրանա ու օրենքով արդեն լիազորությունները դադարեցվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում