ԱՄՆ իշխանությունները հետաքննում են JP Morgan բանկի կողմից Չինաստանի վերնախավի ներկայացուցիչների երեխաներին աշխատանքի տեղավորելու հարցը: Այս մասին գրում է The New York Times-ը:
JP Morgan-ը մասնավորապես՝ Հոնգկոնգում աշխատանքի է ընդունել ՉԺՀ երկաթուղային գերատեսչության պաշտոնյայի դստերը: Մյուս դեպքում բանկն աշխատանքի է տեղավորել գերատեսչության ազդեցիկ պաշտոնյաներից մեկի որդուն, ով պետք է կարգավորի Չինաստանի բանկային ոլորտը:
2 դեպքում էլ բանկն իբր թե արտոնություններ է ստացել իր բիզնեսն այդ երկրում սկսելու ժամանակ:









































