The Daily Caller-ի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջեբ Բուշը հրաժարվել է իր ընտանիքի հետ ներկա գտնվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։
Ֆլորիդայի նախկին նահանգապետ և նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայրը որոշել է չմասնակցել հանդիսավոր արարողությանը։
Ընդգծվում է, որ Ջեբը վերջին անգամ 1980-ական թվականներին մասնակցել է Ռոնալդ Ռեյգանի երդմնակալությանը, երբ նրա հայրը պաշտոնապես դարձավ փոխնախագահ։
Ջեբ Բուշն ու Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության թեկնածուների թվում նախընտրական կամպանիայի շրջանակներում դիմակայել են միմյանց։
Բուշը երկար ժամանակ քննադատել է Թրամփին և դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածուի դեմ։ Եվ այնուամենայնիվ, Բուշը Թրամփի հաղթանակից հետո շնորհավորել է նրան։








































