Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Համակարգն է պետք փոխել, ոչ թե ցուցադրական մեկ խմբաքանակ բանան կամ շաքար բերելով ցույց տալ, որ բան է փոխվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փոքր և միջին ձեռներեցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը:

– Տարին նոր է սկսվում և հետաքրքիր է՝ ինչ սպասումներ ունեք հատկապես ՓՄՁ զարգացման առումով։ Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան, որոնք, ըստ Ձեզ, անհապաղ լուծման կարիք ունեն։

– Սպասումները նույն են, ինչ անցած տարվա սկզբին կամ վերջին: Նոր բան ասած չեմ լինի: Բիզնեսի զարգացման, մասնավորապես հենց գերփոքր բիզնեսի, որոնք կազմում են մեր երկրի ակտիվ հարկատուների ավելի քան մեծամասնությունը, առաջին հերթին անհրաժեշտ են հավասար մրցակցային, արդար պայմաններ: Օրենքների կիրառության ապահովում բոլորի նկատմամբ: Ուզում եմ մեջբերել մեր հարկային օրենսդրությունից Հարկի սահմանումը՝ «․․․հարկը համապարտադիր և անհատույց վճար է…»: Համաձայնվեք, որ «համապարտադիր» բառը հենց այնպես չի գրված օրենսդրությունում: Բայց մեր իրականությունում ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել: Մենք թույլ ենք տալիս որոշ արտոնյալ խոշոր հարկ վճարողների թերհայտարարագրեն իրենց հարկերը, կուտակեն խոշոր «սև եկամուտներ», ունենան մրցակցային առավելություններ: Դրա փոխարեն այդ խոշոր հարկատուները մեր ժողովրդի առաջ հանդես են գալիս «բարերարի» տիտղոսով, նրանց առաջ որպես բարերարություն շպրտելով մեկ պարկ ալյուր, երեխայի ուսման վարձ, և այլ ողորմություն: Սա արդեն վաղուց հնացած պրիմիտիվ մեխանիզմ է, որը կեղեքում է մեր երկիրը ներսից, մեր պետական բյուջեն և դրա կարևորությունը: Երկրորդ ամենակարևոր սպասումը, որ ունենք, նորից տարիներ ի վեր այդ մասին բարձրաձայնում ենք: Եթե իրոք ցանկանում ենք կարգի բերել մեր երկրի տնտեսությունը՝ պետք է սկսենք կարգի բերել ամեն ինչ մեր երկրի «դարպասներից»: Վերջապես կարգի կբերե՞նք ներմուծումներում առկա կոռուպցիոն մեխանիզմները, միջնորդավորված ներմուծումները: Կկարողանա՞նք արդյոք հրաժարվել տարիների ընթացքում ձևավորված այդ ախտից:

Հարցեր շատ կան, որոնց լուծումների սպասումներով արդեն քանի տարի է պայքարում են բիզնես շահերը ներկայացնող կառույցները: Կարծում եմ՝ նոր ձևավորված կառավարության համար այս ժամանակահատվածը բավարար էր իրական վիճակը ավելի լավ գնահատելու, ծրագրեր կազմելու, խոստումներ տալու և աշխատանք սկսելու համար: Հիմա ժամանակն է կոնկրետ քայլերի, այնպիսի քայլերի, որոնց ազդեցությունը կզգա յուրաքանչյուր փոքր բիզնեսի ներկայացուցիչ ցանկացած պետական մարմնի հետ գործ ունենալիս, ոչ թե ձևական, ցուցադրական մեկ խմբաքանակ բանան,կամ շաքար բերելով ցույց տանք, որ բան ենք փոխել, այլ իրականում համակարգը փոխենք: Այս պահին տեղյակ եմ, որ բազմաթիվ առաջարկներ են հավաքագրվել կառավարությունում: Բիզնես ծրագրեր են հավաքագրել մարզերից, օրենսդրական փոփոխությունների առաջարկներ հասարակական դաշտից: Դրանք ի մի բերել է պետք և կոնկրետ քայլեր անել: Կադրային լուրջ փոփոխություններն էլ հանրությանը ազդակ կտան, որ համակարգային փոփոխության պատրաստակամություն կա: Երբ բիզնեսի ներկայացուցիչը այլևս չտեսնի (թեկուզ իր հետ տարիներ) շարունակ կոռուպցիոն գործարքներով ընկերացած պետական մարմնի ներկայացուցչին և այլ միջոցառումներ, որոնք արել են երկրներ մեզանից առաջ, որոնք օժտված են եղել քաղաքական կամքով և «կամքով» իրականում ֆունդամենտալ բան փոխելու:

– Տարեվերջին 168am-ի հետ զրույցում անդրադարձել էիք մի անհատ ձեռնարկատիրոջ խնդրին, որը շինություն կառուցելու համար ավելի քիչ գումար էր ծախսել, քան թույլտվությունների, նախագծերի համար պետական և «ոչ պետական» վճարների: Այնուհետև խնդիրներ էին առաջացել կադաստրի վկայական ստանալու ժամանակ։ Կա՞ որևէ առաջընթաց այս դեպքի հետ կապված, և արդյո՞ք նմանատիպ դեպքերը, Ձեր գնահատմամբ, ՓՄՁ զարգացման համար արհեստական խոչընդոտներ չեն ստեղծում։

– Դեռևս ոչ, դրական տեղաշարժ չունենք, մի կառույցից մյուսին են ուղարկում հարցը: Ցավոք, շատ են նման դեպքերը, երբ փոքր բիզնեսը չի իմանում՝ ինչպես վարվել, չկան համապատասխան հակազդեցության մեխանիզմներ, որոնք առցանց ռեժիմում կկանգնեն հենց փոքր բիզնեսի կողքին: Բայց նման օրինակները շատ ցցուն են դարձնում հենց մեր ասած ոչ հավասար մրցակցային պայմանները: Ես հենց իմ խոսքում ասել էի, երբ մի փոքր բիզնես, ասենք մի 10-20 քառ. մետրանոց շինություն կառուցելու համար ինչերի միջով է անցնում, իսկ, միևնույն ժամանակ, այլ արտոնյալ բիզնեսի ներկայացուցիչ մի քանի 100 քառ. մետրանոց շինության թույլտվության հարցերը լուծում է մեկ զանգով: Սա է մեր իրականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում