Իտալական «Սամպդորիա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ ֆրանսիական «Մոնակո»-ն վարձակալել է թիմի դարպասապահ Սերխիո Ռոմերոյի տրանսֆերը:
Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահը հանդես կգա Ֆրանսիայի առաջնությունում 2013/14թթ մրցաշրջանի ընթացքում: Ըստ համաձայնագրի՝ «Կայսերական ակումբ»-ը պայմանագրի ժամկետի ավարտից հետո կարող է գնել խաղացողի տրանսֆերային իրավունքները 6.5 մլն եվրոյի դիմաց:
Հավելենենք, որ Ռոմերոն «Սամպդորիա»-ի կազմում անցկացրել է 61 հանդիպում՝ բաց թողնելով 63 գնդակ:







































