Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստվում է ձեռք բերել Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի իրավունքները: Այդ մասին հայտնում է AS-ը:
Ֆուտբոլիստը պետք է փոխարինի Վիկտոր Վալդեսին, ով չի ցանկանում երկարաձգել «կապտանռնագույններ»-ի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը:
Կատալոնական ակումբը մտադիր է շուրջ 18 մլն եվրո վճարել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Պարբերականը հայտնում է, որ տեր Շտեգենի տրանսֆերը ձեռք բերելուց հետո «Բարսելոնա»-ի ղեկավարները կլուծարեն Վալդեսի պայմանագիրը:







































