Քուվեյթի իշխանություններն աջակցություն են հայտնել Եգիպտոսի կառավարությանը՝ հայտնում է Al-Arabiya-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան, Հորդանանն ու ԱՄԷ-ն կնպաստեն ահաբեկչության դեմ պայքարում եգիպտական կառավարության քաղաքականությանը:
Այս երկրները նաև ճանաչել են ներքին խնդիրներն ինքնուրույն լուծելու Եգիպտոսի իրավունքը և կոչ են արել երրորդ կողմերին՝ չմիջամտել տեղի ունեցող իրադարձություններին:











































