Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

2017-ի հաղթողներն ու պարտվողները․ Politico

Քվենտին Լետտսը Politico պարբերականում անդրադարձել է այն հարցին, թե ովքեր են լինելու 2017 թվականի հաղթողներն ու պարտվողները։ 

Հաղթողներ

1․ Ոսկեթիթեղներ վաճառողները․ Դոնալդ ու Մելանիա Թրամփը բնակություն են հաստատում Սպիտակ տանը՝ հիշեցնում է հեղինակը։ Մինչև  նրանց հեռանալը արդյո՞ք Թրամփի ապարտամենտներում թեկուզ մեկ ոչ ոսկեզօծ սանտիմետր կմնա։

2․ Վլադիմիր Պուտինը․  «Զարմանալի չէ, որ ռուս կարճլիկ –բռնապետը այս ու այն կողմ է գնում՝ ասես գրգռված աքլոր լինի։ Ուկրաինայում ու Սիրիայում նրա  ռազմատենչ մանևրումները  վերականգնել են նրա մոսկովյան մաչոի կերպարը, իսկ ժողովրդական հուզումները Արևմուտքում ցույց են տալիս, թե այնտեղ բոլորն ինչ քմահաճ թուլամորթներ են։ Ի՞նչ ժողովրդավարություն։  Չնայած ռուսական տնտեսությունը արգելակվում է, խելագար Վլադը դժվար թե երբևէ իրեն ավելի վստահ է զգացել  Կրեմլում բազմած, քան հիմա»՝ գրում է հոդվածագիրը։

3․ Դրոշներ պատրաստողները․ «ԵՄ միասնականության փլուզումը և  Թրամփի վերելքը բարենպաստ օրեր կսկսեն դրոշներ արտադրողների համար..․ Brexit-ը ԵՄ քաղաքականոթյանն ազգայնականության թմրանյութի ներարկում է արել, ինչը  նշանակում է թափահարել դրոշները։ Դրոշներ հավանաբար կգնեն Թրամփի և՛ կողմնակիցները , և՛ հակառակորդները։ Առաջինները որպեսզի ծածանեն դրանք, երկրորդները, որպեսզի այրեն»։

4․ Մարին Լե Պեն․ «Ճանաչում, լուսաբանություն լրատվամիջոցներով, եթերային ժամանակ․    ահա թե ինչ է առաջարկում 2017-ը «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուին։ Հնարավոր է Լե Պենը չհաղթի, բայց նրան չտեսնելն ու չլսելը դժվար կլինի։ Իսկ նրա կուսակցության համար այդ կարգավիճակը յուրատեսակ հաղթանակ է»։

Պարտվողներ

1․ Պաոլո Ջենթիլոնին․  «Ջենթիլոնին Իտալիայի նոր վարչապետն է։ Կկարողանա՞ նա նույնքան երկար պահպանել իր դիրքը, որքան սերֆինգիստը։ Միանգամայն հավանական է՝ ոչ»։

2․ ՆԱՏՕ-ն․  «Թրամփը հավանաբար դեռ չի կշռադատել ՆԱՏՕ-ի հանդեպ  իր նախընտրական հոռետեսությունը, սակայն նա արդեն անվստահություն է հայտնել  կազմակերպության ապագայի հանդեպ, որը վերջին 60 տարիներին Արևմուտքի դիվանագիտական հենասյուներից մեկն է։ Քանի որ շատ երկրներ պաշտպանության վրա չեն ծախսում ՀՆԱ-Ի նույնիսկ 2 տոկոսը, ՆԱՏՕ-ն սարսափելի թերսնված է թվում»՝ ասվում է հոդվածում։

3․ Սիրիայի ժողովուրդը։ «Ավաղ, դժվար է պատկերացնել , որ Սիրիայում որևէ  մեկի համար 2017-ը կարող է առանձնապես դրական լինել։

4․ Անգելա Մերկելը. «Այս աշնանը Գերմանիայում ընտրություններ են , ու չնայած կանցլեր Մերկելը կարող է հաղթել, բայց նրա համազգեստի վրա արդեն ժանգի հետքեր են հայտնվում՝ նշում է Լետտսը։ Նրա  կայունացնող միջոցներն արդեն այն չեն… Մերկելի իմիգրացիոն քաղաքականությունը քաոս է ստեղծել ամբողջ Եվրոպայում։ Եթե կանցլերը իշխանության վերադառնա ոչ բարենպաստ հանգամանքներում, ինչպե՞ս կազդի դա նրա երկարաժամկետ հեղինակության վրա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում