Sunday, 21 06 2026
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

«Տիգրան Վարյանի գործով վկաները գտնվել են ոչ թե ապօրինի անազատության մեջ, այլ կրել են կարգապահական պատիժ». ՊՆ քննչական ծառայություն

2013 թ. օգոստոսի 6-ին Տիգրան Վարյանի գործով առաջին ատյանի դատարանը կայացրել էր դատավճիռ , որով մեղավոր էր ճանաչել Գևորգ Մանուկյանին, Էրիկ Սարգսյանին և ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանին:

Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով Տ. Վարյանի իրավահաջորդի՝ Վանո Վարյանի ներկայացուցիչն է, հայտնել էր, որ գոհ չեն դատարանի կայացրած որոշումից և պատրաստվում են վճիռը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանում:

Միաժամանակ, այս գործով Ա. Սաքունցի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին էր ուղարկվել հանցագործության մասին հաղորդում` Տիգրան Վարյանի գործով վկաներին ապօրինի անազատության մեջ պահելու փաստի առթիվ: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կալանավորելը, կալանքի տակ պահելը, բժշկական կամ դաստիարակչական հաստատություններում անձին հարկադրաբար տեղավորելը թույլատրվում է միայն դատարանի որոշմամբ: Մինչև դատարանի համապատասխան որոշումը ստանալը, անձը չի կարող ձերբակալման հետևանքով անազատության մեջ պահվել 72 ժամից ավելի:

Հաշվի առնելով սա և այն, որ գործով վկաները դատարանում հայտարարել էին, որ իրենք ցուցմունքները տվել են անազատության մեջ, Ա. Հովսեփյանին պահանջ է ներկայացվել` ձեռնարկել համապատասխան միջոցներ կատարված հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ ՊՆ երրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ, կապիտան Դ. Գ. Իգիթյանի վարույթում նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Նշված որոշմամբ Դ. Իգիթյանը պարզաբանում է, որ գործով վկաներ՝ ավագ սերժանտ Վաղարշակ Նազարյանը և շարքային Ռոբերտ Առաքելյանը կանոնադրային փոխհարաբերությունների և մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հակոբ Սարիբեկյանը սահմանված պարտականությունները թերի կատարելու պատճառով ենթարկվել են 10 օրյա ժամկետով կարգապահական տույժի և ուղարկվել են Ստեփանակերտի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան՝ կարգապահական կալանք կրելու համար:

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ, սակայն, կապիտան Դ. Իգիթյանը հստակ չի նշել, թե ինչպիսի կանոններ են խախտել զինծառայողները, մյուս կողմից հենց իրենք` զինծառայողները, նույնպես չեն հիշում թե ինչպիսի կարգապահական խախտումներ են թույլ տվել:

Վանո Վարյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պատրաստվում է որոշումը բողոքարկել ըստ վերադասության կարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում