Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են կաթնասունների նոր տեսակ, որն ունի փափուկ արջուկի մռութ: Կենդանուն, որը բնակվում է Էկվադորի անտառներում, անվանել են օլինգիտո:
Այն Արևմտյան կիսագնդում վերջին 35 տարում հայտնաբերված առաջին պտղակեր կենդանին է:
Հարկավոր էր ավելի քան 10 տարի, որ կենդանին համարվեր առանձին տեսակ: Գիտնականների խոսքով՝ 21-րդ դարում նման բացահայտումներ չափազանց հազվադեպ են լինում:
Գիտական բացահայտման դափնիները բաժին են ընկել Վաշինգտոնի Սմիթսոնի համալսարանի հետազոտողներին, հայտնում է BBC-ն:
Օլինգիտոյի (գիտական անվանումը՝ Bassaricyon neblina) երկարությունը 35 սմ է: Այն պատկանում է ջրարջերի ընտանիքին:
Պարզվել է, որ կենդանին բնակվում է Կոլումբիայի կենտրոնական մասերից մինչև Էկվադորի արևմտյան հատվածներում: Կենդանին սնվում է հիմնականում մրգերով, վարում է գիշերային կենսակերպ:











































