Սիրիայում տիրող հակամարտության հետևանքով կրկին հայ զինվոր է զոհվել: Այս մասին հաղորդում է yerakouyn.com-ը՝ վկայակոչելով զոհվածի հարազատներին, ովքեր այդ լուրը ստացել են օգոստոսի 15-ին:
Զոհվածը ծնունդով Հալեպից Վրեժ Քեշիշյանն է, ով ծառայում էր Սիրիայի բանակում: Քեշիշյանը զոհվել է Իդլիբ քաղաքում՝ ծառայության ժամանակ:









































