Փարիզում հայտարարվել է հայտնի փաստաբան Ժակ Վերժեսի մահվան մասին, ում վատահամբավ հաճախորդների երկար ցուցակը պրոֆեսիոնալ շրջանակներում նրա համար ապահովել է «սատանայի փաստաբան» մականունը:
Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Վերժեսը մահացել է 88 տարեկանում:
Անզիջում կոմունիստը համշախարհային հռչակ ձեռք բերեց 1950-ականների վերջին՝ պաշտպանելով Ալժիրի Ազգային ազատագրական ճակատի անդամներին, որոնք մեղադրվում էին ահաբեկչության մեջ:
Ավելի ուշ նրա հաճախորդներից են եղել նացիստ զինվորական հանցագործ Կլաուս Բարբին, ով հայտնի էր «Լիոնի մսագործ» անունով ու միջազգային ահաբեկիչ Կառլոս Շակալը:











































