Աշխարհում անձնական համակարգիչների երրորդ խոշոր արտադրող ամերիկյան Dell ընկերության մաքուր շահույթն ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում նվազել է 72 տոկոսով՝ 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնում ITAR-TASS-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:
2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում Dell-ի շահույթը կազմել է 204 մլն դոլար: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 732 մլն դոլար: Նշենք, որ ԱՄՆ-ում ֆինանսական տարի սկսվում է հոկտեմբերի 1-ին:
Տնտեսագետների կարծիքով՝ Dell-ի շահույթի անկումը պայմանավորված է անձնական համակարգիչների պահանջարկի նվազմամբ, ինչի պատճառը բջջային սարքերի ժողովրդականության աճն է:
Մեծացել են նաև Dell-ի ծախսերը: Դա պայմանավորված է նրանով, որ ընկերությունը զգալի միջոցներ է ներդրել ծրագրերի ու տեխնոլոգիաների մշակման համար, որոնք անհրաժեշտ են համակարգչային ոլորտի կորպորատիվ ծառայություների մատակարար դառնալու համար:











































