Մոսկվայի կենտրոնում տների պատերը կզարդարվեն մշտական բնակության վայր չունեցող անձանց նկարներով, որոնց վրա նշված կլինեն մոտակա ճաշարաններն ու գիշերակացները:
Սոցիալական նախագիծն արդեն հավանության է արժանացել Մոսկվայի իշխանությունների կողմից:
Առաջին սոցիալական գրաֆիտիները կարող են Մոսկվայում հայտնվել արդեն սեպտեմբերին, որպեսզի կարողանան բնակության վայր չունեցող մարդկանց օգնել մինչ ցրտերի ընկնելը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի խոսքով՝ գրաֆիտիները հարկավոր է տեղակայել Մոսկվայի կենտրոնական մասում՝ կանգառների, խանութների ու բանկոմատների հարևանությամբ: Հենց Մոսկվայի կենտրոնում են ամենաշատը կենտրոնացած անօթևանները:









































