Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչո՞ւ են համաշխարհային բրենդները շտապում Վրաստան, իսկ Հայաստան՝ ոչ (լուսանկարներ)

Հարևան Վրաստանում արվում է գրեթե ամեն ինչ զբոսաշրջությունը զարգացնելու համար: Եվ դրա համար մեր հարևանները ոչ թե թանկարժեք բիոզուգարաններ են երկիր ներմուծում, այլ շքեղ և համաշխարհային բրենդների հյուրանոցներ են կառուցում: Ե՛վ Թբիլիսիում, և՛ Բաթումում վերջին մի քանի տարիների ընթացքում կառուցվել է համաշխարհային համբավ վայելող Radisson Blue հյուրանոցը։ Բաթումում կառուցվել է ոչ միայն դա, այլ նաև Sheraton-ը: Մի շատ շքեղ բազմահարկ հյուրանոց էլ հենց կենտրոնական զբոսայգու հարևանությամբ է այս պահին կառուցվում: Դրանից մի փոքր աջ կառուցվել է Intourist հյուրանոցը, որտեղ, ի դեպ, մինչև սեպտեմբեր բոլոր համարները պատվիրված են։

Իհարկե, Բաթումի ծովափնյա քաղաք լինելն այս դեպքում ոչինչ չի ասում, քանի որ ծովափից օգտվում են տարվա ընդամենը երկու, լավագույն դեպքում՝ երեք ամիսը, իսկ հյուրանոցները, բնականաբար, չեն կառուցվում այդ երկու ամսվա համար: Բացի այդ, գեղեցկանում և եվրոպական երկրների քաղաքներին է նմանվում ոչ միայն ծովափնյա Բաթումը, այլ նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Շեշտենք նաև, որ այս ամենի հետ մեկտեղ, բնականաբար, թանկանում է ուտելիքի և մնացած այլ «հաճույքների» գները:

Այն հարցերի շուրջ, թե ինչու Հայաստանում այս կերպ չի զարգանում զբոսաշրջությունը, ինչու ձեռնտու չէ Հայաստանում կատարել այսօրինակ ներդրումներ և Հայաստանն էլ գեղեցկացնել ու զբոսաշրջիկների համար ցանկալի երկիր դարձնել, «Առաջին լրատվական»-ը զրուցեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության» նախկին նախագահ Ռոբերտ Մինասյանի հետ:

Նրա խոսքերով՝ Հայաստանին հիմա անհրաժեշտ են ոչ միայն երկու, երեք աստղանի հյուրանոցներ, այլ նաև հինգ աստղանի, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր խավերի մարդկանց պահանջները․ «Հայաստանն ամեն տեսանկյունից շատ ավելի լավ երկիր է։ Հիմա էլ Հայաստանում կան լավ հյուրանոցներ, ասենք, «Գոլդեն Թուլիփն» է, «Մարիոթն» է, բայց պետք է այդ կարգի հյուրանոցներ ավելի շատ կառուցվեն, դրա պահանջարկը, ինչպես և ավելի ցածր աստղանի հյուրանոցների պահանջարկը Հայաստանում կա։ Դա էլ, անշուշտ, կնպաստի տուրիզմի զարգացմանը: Մենք հիմա պետք է աշխատենք նոր հյուրանոցներ կառուցենք կամ հները վերակառուցենք, որպեսզի մտնենք միջազգային հյուրանոցային տարբեր ցանցերի մեջ»:

Հարցին, թե ինչու մինչև հիմա այդ ամենը չի արվել, և ինչու մեր պետությունն, իր կարծիքով, տուրիզմը զարգացնելու համար որևէ էական քայլ չի արել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ որևէ քայլ չի արվել․ վերջերս կառավարությունը որոշում կայացրեց ԵՄ բոլոր պետությանների հետ առանց վիզաների ռեժիմ սահմանել, ինչն էլի նպաստում է տուրիզմի զարգացմանը։ Պետք է միավորել բոլորի ուժերը և գործել, ոչ թե մեղադրել պետությանը: Իսկ ինչ վերաբերում է բրենդներին, ապա պետք չէ բոլոր բրենդները բերել։ Որ երկրներից ավելի շատ են գալիս այնտեղի բրենդն է պետք բերել»:

Ռ․ Մինասյանը նշեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել բրենդները և նոր բերել, դա օգուտ կտա մեզ. «Մենք այսօր շատ պետք է որակի և ոչ թե քանակի վրա աշխատնեք։ Մեզ մոտ շատ ավելի լավ վիճակ է, քան շատ այլ երկրներում, և պետք է աշխատել, որ էլ ավելի լավ լինի»,- ընդգծեց նա:

Հետքրքրվեցինք նաև, թե ինչու է, իր գնահատմամբ, այս տարիների ընթացքում ձեռնտու եղել հենց Վրաստանում այդպիսի ներդրումներ իրականացնել, ինչին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Մենք պետք է շատ լուրջ մեր երկրի տնտեսական ապրանքի PR-ով զբաղվենք, պետք է շատ լուրջ աշխատանք տանենք դոնոր երկրների հետ: Ճիշտ է, արվել է այդ ամենը, բայց այսօր պետք է քննարկենք, որ ավելի լավ արվի։ Վրաստանում դրանք սեփական անհատական ներդրումներ են, մենք պետք է փնտրենք, որ այստեղ էլ ներդրումներ անեն, և այդ քաղաքականությունը լինի: Օրինակ՝ տեսաք չէ՞ ինչպես Տաթևի ճոպանուղու համար ներդրեցին, պետք է փնտրենք համոզենք մարդկանց, որ իրենց անձնական փողերը ներդնեն նաև հյուրանոցների կառուցման հարցում, որ Հայաստանում ներդրումներ անեն, հյուրանոցներ կառուցեն: Օրինակ՝ Հայաստանում չտեսնված ջրեր կան, հանքային տաք ջրեր, դա էլ պետք է պրոպագանդենք, պետք է այդ ամենն անել»։

Մեր դիտարկմանը, թե Հայաստան այդ ամենի փոխարեն թանկարժեք բիոզուգարաններ են բերում՝ զբոսաշրջությունը զարգացնելու համար, Ռ. Մինասյանն արձագանքեց. «Պետք չէ այդպես հիվանդագին վերաբերվել դրան։ Եթե մարդիկ հաշվարկել են, որ այդպես է պետք, այդպես է ճիշտ, ուրեմն եկեք մենք էլ մեր ներդրումն ունենանք, մենք էլ մեր առաջարկներն անենք ու համապատասխան քայլեր իրականացնենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում