Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները մտածել են մոծակների դեմ պայքարի նոր միջոց՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
0,9 կգ կշռող փոքր թռչող սարքերը, որոնք զինված են ինֆրակարմիր տեսախցիկներով, կուղարկվեն մոծակների բազմացման պոտենցիալ վայրեր, որտեղ մարդու հասնելը դժվարություն է ներկայացնում, օրինակ՝ ճահիճներ: «Վտանգավոր» վայր նկատելով՝ անօդաչու սարքերը հատուկ ազդանշան կուղարկեն: Դրանից հետո այնտեղ կուղևորվեն մասնագետներն ու տարածքը կվնասազերծեն թունավոր նյութերով:
Այս տարվա հուլիսին ամերիկյան իշխանությունները մասնավոր ընկերություններին առաջին անգամ թույլ են տվել անօդաչուները կիրառել կոմերցիոն նպատակներով:











































