Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը որոշել է հանել 20 տարի գործող՝ բժշկական գործունեությամբ զբաղվելու արգելքը, որը վերաբերում է ՄԻԱՎ-ով հիվանդներին, այդ թվում նաև ատամնաբույժներին և վիրաբույժներին:
Նշենք, որ արգելքը չեղյալ հայտարարելու մասին լուրեր էին պտտվում դեռևս 2011-ին:
Նման հիվանդները իրավունք կստանան աշխատել բժշկական ոլորտում՝ պայմանով, որ իրենք ևս ակտիվորեն կսկսեն բուժվել այդ հիվանդությունից:
The Daily Mail-ը նշում է, որ Մեծ Բրիտանիայում առողջապահական ոլորտում կկարողանան աշխատել ՄԻԱՎ-ով վարակված 100-ից ավելի բժիշկներ:











































