ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լինելու է Մեծ Բրիտանիայի թագուհու հյուրը՝ հյուրընկալվելով Բուքինգհեմյան պալատում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Բարաք և Միշել Օբամաներն այսօր արդեն հանդիպել են Ելիզավետա 2-րդի և նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ: Այնուհետև հանդիպում է տեղի ունեցել արքայազն Չարլզի և նրա կնոջ՝ Կամիլա Պարկերի հետ: «Արքայական» հանդիպումներն ավարտվելու են նորապսակ արքաայզն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ հանդիպմամբ:
The Guardian-ը գրում է, որ Օբամաներն ապրելու են 6 սենյականոց պալատներում, ուր իրենց առաջին ամուսնական գիշերն են անցկացրել Ուիլյամն ու Քեյթը: