Սևամորթ գեղեցկուհի, երգչուհի Կոռնելիա Մանգոն որոշել է փորձարկում կատարել և հանդես է եկել ամերիկացի փոփ-երգչուհի Բեյոնսեի կերպարով, հաղորդում է 7 days.ru-ն:
Երգչուհին շտապել է արդյունքներով կիսվել իր երկրպագուների հետ և լուսանկարներ, տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում:
Տեսանյութում Կոռնելիան կրում է սեքսուալ հանդերձանք ու սպիտակ մուշտակ և կրկնում է Բեյոնսեի շարժումները:
Երգչուհու երկրպագուներն իրենց հիացմունքն են արտահայտել` «Ուղղակի Բեյոնսեի պատճենն է», «Աչքդ չես կարող կտրել: Ուղղակի ընտիր է»:













































