Հյուսիսային Կառոլինայում Հետաքննությունների դաշնային բյուրոն համաձայնել է 4.6 միլիոն դոլար վճարել տղամարդուն, ով անարդարացի կերպով դատապարտվել էր մարդասպանության համար և ճաղերի հետևում անցկացրել 17 տարի, հաղորդում է WRAL.com-ը:
Գրեգ Թեյլորը պետության դեմ դատական հայց է ներկայացրել անկախ հետաքննությունից հետո, որը պարզել է, որ տարիներ առաջ պետական քրեական լաբորատորիան որպես ապացույց ներկայացրել է արյան անալիզի կեղծ նմուշներ, ինչի հետևանքով Թեյլորը պատասխանատվություն է կրել չկատարած հանցագործության համար:
Այժմ նախկին բանտարկյալի համար առաջնային խնդիր է մնում աշխատանք գտնելը: Նախքան ազատազրկման դատապարտվելը տղամարդն աշխատել է հեռուստահաղորդակցման ոլորտում:







































