Wednesday, 10 06 2026
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին

Միասեռականների դեմ արշավ չի սկսվելու. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայկական որոշ ԶԼՄ-ներում ՌԴ «Երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող տեղեկատվությունից պաշտպանելու» օրենքի ընդունման և 2014թ. Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելու թեմայով «հնարավոր շահարկումների հետ կապված» հետևյալ հայտարարությունն է տարածել, որտեղ ասվում է, որ ըստ ՄԱԿ-ի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առջև ստանձնած պարտավորությունների, Ռուսաստանում սահմանադրության մակարդակով արգելված է ցանկացած տիպի խտրականությունը:

 «ՌԴ սահմանադրության 2-րդ մասի, 19-րդ հոդվածը երաշխավորում է մարդու և քաղաքացու հավասար իրավունքներն ու ազատությունն անկախ սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, ունեցվածքից, ծառայողական դրությունից, բնակության վայրից, կրոնական և քաղաքական հայացքներից, հասարակական կազմակերպություններում անդամակցությունից, ինչպես նաև այլ  հանգամանքներից, որոնց թվում մտնում է նաև սեռական կողմնորոշումը:

 Վերը նշված Օրենքն արգելում է միայն ոչ ավանդական սեռական հարաբերությունները այլոց կապելը, այն էլ՝ միայն անչափահասներին: Այն չի հակասում ռուսական սահմանադրությանը», – ասվում է հայտարարության մեջ՝ վկայակոչելով ՌԴ սահմանադրության կետն, ըստ որի, ընտանիքը, մայրությունը և երեխաները համարվում են ավանդական հասկացությունները, ինչպես նաև հիշատակելով երեխայի իրավունքների պաշտպանության կոնվենցիան՝ ասվում է, որ Ռուսաստանն առաջնորդվում է անչափահասների շահերը լավագույնս պաշտպանելու սկզբունքով, իսկ ռուսական օրենսդրությունը պետական մարմիններին պարտավորեցնում է «պաշտպանել երեխաներին իրենց առողջությանը, բարոյականությանը և հոգևոր զարգացմանը վնաս հասցնող տեղեկատվությունից»:

 «Միաժամանակ օրենքով արգելվող վարքի դրսևորումը, ոչ մի կապ չունի օլիմպիական շարժման հետ և չպետք է լինի Սոչիում գտնվող մասնակիցների և հյուրերի նպատակներից: Ինչպես արդեն հայտնել է ռուսական կողմը, մենք Սոչիում կողջունենք բոլոր մարզիկներին և հյուրերին, անկախ նրանց սեռական կողմնորոշումից: Միաժամանակ հասկանում ենք, որ մեր օտարերկրյա հյուրերը կառաջնորդվեն օիլմպիական խաղերի հիմնարար սկզբունքով, որն է հյուրընկալող երկրի օրենքները հարգելը»:

 Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանի և օտարերկրյա ԼԳԲՏ (լեսբիան, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) քաղաքացիների շահերը պաշտպանված են Ռուսաստանի սահմանադրությամբ և օրենքներով: Նշվում է, որ Ռուսաստանում գործում են ԼԳԲՏ մարդկանց շահերը պաշտպանող կազմակերպություններ, մասնավորապես առկա է ԼԳԲՏ սպորտի ֆեդերացիա, որի մեջ է մտնում ավելի քան 30 ԼԳԲՏ մարզական ակումբներ, իսկ 2012թ. Բուդապեշտում անցկացված եվրոմրցաշարում Ռուսաստանը 2-րդն էր  ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մասնակիցների քանակությամբ:

 Հայտարարության վերջում ասվում է, որ ռուսական դատարանները խստորեն վերահսկում են «ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը»՝ հաշվի առնելով խտրականություն չդնելու սահմանադրական սկզբունքը, և որ օրենք խախտելու համար ենթարկվում են վարչական, այլ ոչ թե քրեական պատասխանատվության. «Միաժամանակ ռուսական օրենսդրությունը չի խոչընդոտում ԼԳԲՏ մարդկանց իրենց իրավունքների համար օրինական ճանապարհով պայքարելուն: Տարածված տեղեկությունները, իբր թե վերը նշված օրենքի ընդունումից հետո ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ «ճնշումների մեծածավալ արշավ է սկսվելու» չի համապատասխանում իրականությանը», – ասված է հայտարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում