Շուրջ 40 մարդ Ճապոնիայի Ֆուկուտիյամա քաղաքում հրավառության ժամանակ ուժեղ այրվածքներ է ստացել ու հիվանդանոց տեղափոխվել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Կիոդո» գործակալությանը:
Տեղի հրշեջ ծառայության նախնական տվյալների համաձայն՝ տեղի է ունեցել պրոպանի պայթյուն: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Ավանդաբար, օգոստոսին Ճապոնիայում տեղի են ունենում քաղաքային տոներ, որոնց կուլմինացիան դառնում են հրավառությունները:











































