Էստոնիայի իշխանությունները թարմացրել են տարածված ազգանունների ցուցակը, որոնք չի կարելի ստանալ առանց հատուկ թույլտվության: Այդպիսի ազգանուն երկրում կրում է ավելի քան 500 մարդ՝ հայտնում է ERR-ը:
Ցուցակը կազմել է տարածաշրջանային հարցերով նախարարությունը: Այն հաստատել է գերատեսչության ղեկավար Սիյմ-Վալմար Կիյսլերը: Գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ միջոցառումը թույլ կտա խոչընդոտել Էստոնիայում արդեն գրանցված տարածված ազգանունների թվի մեծացմանը: Ազգանունները ոչ միայն էստոնական են, այլև ռուսական:
2010-ին կազմված նախորդ ցուցակի համեմատ՝ նորում երկու փոփոխություն կա: Նոր ցուցակից բացառվել է Կովալյով ազգանունը, ավելացվել Վիյրա ազգանունը:
Համաձայն էստոնական օրենսդրության՝ երկրի բնակիչները կարող են մեկ անգամ փոխել ազգանունը՝ ոչ ամուսնության կնքման պատճառով: 2010 թվականից մարդը, որը ցանկանում է փոխել ազգանունը, չի կարող ընտրել չափազանց տարածված ազգանուն, ինչպես նաև ընտրել չափազանց հազվագյուտը:
RIA Novosti-ի տվյալներով՝ ազգանունը փոխելու թույլտվություն է ստանում տարեկան 1000 մարդ:
Երկրում ամենատարածված ազգանունը մնում է «Իվանովը», որը կրում է մոտ 7000 տեղացի:










































