Վրացական News Georgia կայքի փոխանցմամբ, ընդդիմադիր «Ժողովրդական հավաքի» առաջնորդներից, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է նախկին պաշտպանության նախարար, «Վրացական կուսակցության» առաջնորդներից Իրակլի Օքրուաշվիլիի փոշմանելու և Վրաստան չայցելելու մասին լուրը.
«Դժբախտաբար, հաճախ վրաց տղամարդկանց չի բավականացնում քաջություն սեփական վախը խոստովանելու համար: Իշխանափոխության հարցում ես ի սկզբանե տարաձայնություններ ունեի «Վրացական կուսակցության» հետ:
Օքրուաշվիլին ցանկանում էր դրան հասնել ուժային մեթոդներով, ինչն ինձ համար անընդունելի է: Դրա համար էլ մեր համաձայնությունը չկայացավ:
«Վրացական կուսակցության» ներսում բացակայում է համաձայնությունը»:
Հիշեցնենք, որ այսօր Օքրուաշվիլին հայտարարել է, թե ժամանակավորապես հետաձգում է մայիսի 25-ին պլանավորած իր այցը Վրաստան, սակայն դա դեռ իր օրակարգում է: